Tuesday, January 10, 2012

Դէ եկ Վարդապետ…

 

 

l

Եւ կոյսեր որոնց ծոցի մէջ լուսէ
Լուսնի լուսն անգամ ծածուկ չէր հոսել,

 

Արարատն – այսպէ՛ս դրել են ահա Երևանի դէմ...
– Դէ ե՜կ, Վարդապետ...

 

Սոնա՞ էր արդեօ՞ք, Խումա՞ր էր, Շողե՞ր,

Մի քանի օր է ինչ գիշերները ու՜շ ապրում եմ Սևակի Անլռելի զանգակատնով:

Կրկին ու կրկին վերընթերցում եմ ու իւրաքանչիւր անգամ աւելի և աւելի է հաստատւում այն միտքը ինձ մօտ, որ կան զգացողութիւններ, մտքեր ու խոհեր որ միայն կարող են զգան պատկան ազգի, նոյն պատմութեան ու անցեալը ունեցող ժողովուրդը: Միայն նրանք են կարող զգան այյդ բոլորը իրենց մաշկի վրայ: Կարելի է թարգմանել անլռելին, կարելի է պատմել Կոմիտասի մասին Գերմանացուն, Ֆրանսիացուն, Կանադացուն բայց արդեօ՞ք կը հասկանայ այն ամէնը ինչ որ Կոմիտաս ունեցող ազգը…

Չեմ ասի թէ հայերը իւրօրինակ են, կարելի է փնտրել նմանատիպ նմուշներ այլ ազգերի պատմութեան ու անցեալում, որ մենք չենք զգայ դրանց ինչպէս իրենք…

Ինչ արած զգացողութիւններն էլ բախտ են…

 

Թող մէջբերեմ տողեր Կոմիտասեան կեանքից որ յատուկ եմ ապրում նրանցով այս օրերում ՝ տողեր որ երևի պիտի կարդանք մեզ և միւսների համար…

 

Ու դեռ կան հայեր,
Որ հաւատում են գոյութեանն Աստծոյ,
Թող գիտութիւնը նոյնիսկ պապանձւի՛,
Աստծուն ժխտում է Արարա՜տն անգամ՝
Աստւածաշնչի սրբազան լեռը՝
Բախտո՜վ իր դժխեմ...

 

Գարունա, Ձիւնա արել…

 

Մեզ լաւ է ծանօթ ծաղրուծանակը սյս հոգեխաբիչ,
Դա ծանօթ է մեզ քանի դար արդէն,
Մեր հայրենասէր թագաւորներին և հերոսներին
Այսպէս պարսկական դահիճներն էին մորթազերծ անում,
Մէջը լցնելով դարման ու չոր խոտ՝
Խրտւիլակ շինում
Ու բռնի դնում
Մորթազերծւածին պաշտողի առաջ,
Որ... սքանչանան իրենք իերենցով...
Արարատն – այսպէ՛ս դրել են ահա Երևանի դէմ...
– Դէ ե՜կ, Վարդապետ...

 

Չէ՛, նա չէ՛ր կարող չլինել կյանքում,
Նա պիտի՛ լիներ: Բայց ո՞վ է եղել:
Ինչպէ՞ս իմանալ, որտեղի՞ց պեղել:
Ասա՛, Վարդապե՜տ, մի՛ պահիր թաքուն.
Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր,
Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՛ր:
Ո՞վ էր նա, ի՞նչ էր անունը նրա.
Սոնա՞ էր արդյոք, Խումա՞ր էր, Շողե՞ր,
Ականջին ուներ սրտաձև օղե՞ր,
Խա՞լ ուներ արդյոք, ո՞ր այտի վրա:
Ուներ Տիրամոր աչքեր ու հոնքե՞ր,
Տիրամոր ունկեր,
Տիրամոր ծունկեր,
Տիրամոր հասակ,
Մազերը՝ պսակ,
Շապիկը՝ կապույտ, շորը՝ ոսկեկար, –
Դարերից եկող մի մանրանկար,
Որ կարծես և՛ կար, և՛ բնավ չկար,
Որ թեպետ ուներ
Չխամրող գույներ...
Թե՞ ոչի՜նչ չուներ, այլ ուներ լոկ քե՛զ
Այլ ուներ լոկ քե՛զ-մի ամբո՜ղջ աշխարհ,
Եվ աղաչում էր, որ դու չլքես,
Դառնաս օրվա հա՜ց և ոչ թե... նշխար:
Եվ աղերսում էր՝ առանց նայելու,
Ու նվաղելով՝ տրվում թևերիդ...

 

Եւ կոյսեր որոնց ծոցի մէջ լուսէ
Լուսնի լուսն անդամ ծածուկ չէր հոսել,
Որ երկչոտ էին ինչպէս եղջերուն,
Որ աննիւթ էին ասես յօրինւած
Մի հովւերգկան վէպի էջերում.
Աղջիկներ,
Որոնք անպարկեշտ բառից ու շոյիչ խօսքից
Երկնքի նման բռնկւում էին շիկանքով ոսկի.
Ամօթխա՜ծ, մաքո՜ւր, լուսաւո՜ր կոյսեր,
Որ ֆրանսերէն անգիր գիտէին
Լամարթին, Վիյոն, Ալֆրէդ դը միւսէ
Եւ անգլերէն
Խենթ Օֆելիայի պէս այժմ ցնորւած՝
Խելագարւածի իրենց ճիչերում
Դարձեա՜լ մոռանալ չէին կարենում ա՛յն դժոխքը սև…

 

Ժամանակ առ ժամանակ մտածում եմ որ իրանահայ լինելը 200% մարդ լինելը զգում ես իրանցուն ու հային….

 

Շ.Բ. Վաթըրլո 9 Յունւար 2012

1 comments:

Fatemeh said...

چه حیف که به این زبان تسلط ندارم واین پست رو از دست می دم. ای کاش ترجمه هم بود یا فارسی یا انگلیسی