ինչքան էլ որ լինես զգուշ,Չարի համար թէ վաղ թէ ուշ,Էդ է պահւած,Աղւես աղա.Ղա՜ ,ղա՜, ղա՜,ղա՜... Յ.Թ.
Մի շատ -շատ հեռու երկրում /որի բնակիչները նրան անւանում էին
կարմրասև չնաշխարհ/ ապրում էին մի բուռ խեղճ ժողովուրդ ու մի թագաւոր:
Այս շատ-շատ հեռու չնաշխարհի թագաւորին, ոչ ոք չեր տեսել, բայց ժողովուրդը գիտէր թէ նա կա, քանզի այդ չաշխաարհում ամենինչից կար մէկ հատ ու այն էլ կարմրասև անունով,օրինակ կարմրասև թերթ, դպրոց, աղօթատեղի, գրախանութ ,սափրիչանոց, թռչնաբուծական Ֆաբրիկա,կարմրասև գժանոց ու անգամ կարմրասև հասարակած տուն:
Նաև կային առասպելներ որ սերունդ է սերունդ պատմել ու պատմում էին պապիկներն ու տատիկները իրենց թոռնիկներին կարմրասևի մասին:
Առասպելները ասում էին թէ այս երկրի թագաւորը որ շատ լաւն է ու բարի ու ապրում է միայն ժողովրդի համար,
/այսպէս էին գովում որովհետև չէին տեսել մի մարդու որ մի վատ բան ասէր թագաւորի մասին ու երկնքից մի նզովք չհասներ նրա գլխին /, սակայն վերջում կամաց շշնջում էին թոռնիկների ականջին թէ այս թագաւորը երկգլուխ է ու իր թիկնոցը երկու գունով սև ու կարմիր:
Պատմաբաները ասում էին թէ հէնց այդ առասպելի պատճառով է որ այդ երկրին կարմրասև չնաշխարհ են կոչում, իսկ չնաշխարհ, որովհերև չեր քարտեզագրւել մինչ թագաւորի մահը որևէ քարտեզում:
Այսպէս ապրում էին այս խեղճ ժողովուրդը ու մինչ օրս չէին ճանաչել ու տեսել իրենց թագաւորին:
Դարեր յետոյ, մի նազիր, կարմրասև թիկնոցով թագաւորի մահից շատ յետոյ էսպէս պատմեց աշխարհի պատմաբաներին կարմրասևութեան վերջին օրերի մասին՝
-Նազի՜ր: Սև քողի յետևից կանչեց մի օր թագաւորը :
Լեղապատառ ու գլխի կոր վազեցի պալատի խորքը, լսելու կարմրասևին ու նա այսպէս հրամայեց:
-Լսացել եմ թէ աշխարհով մէկ տիրակալները ունեն արքունիքի ծաղրածուներ, որ զւարճութեան պատճառնն են դառնում, իսկ ես որ ամենա-ամենան եմ չունեմ նման մի տիպ իմ պալատում, բոլորդ մռայլ թափթփուկներ էք որ արդէն իսկ ձանրաձրել էք ինձ:
Այս հրամանը լսելիս նազիր, վէզիր, հազար ու մի պալատական, ապա կարմրասևական, սկսեցին փնտռել ծաղրածու իրենց կուռքի համար, ա՜յ քեզ բան, մի բան չգտան:
Ախր այդ երկրում մինչ այսօր ժողովուրդը չէր ծիծաղել:
Ապա գլխի ահից, որոշեցին իրենց միջից, ամենահամակրելի պալատականին, ներկեն դարձնեն ծաղրածու ու պալատ տանեն որպէս յայտնութիւն:
Կարմրասև թագաւորն ահեղ, որ տեսաւ այս յայտնութեանը, նախ շատ հաւանեց ապա անմիջապէս մտահոգւեց:
-Յանկարծ չպատահի՞, թէ ժողովուրդը մի այլ ծաղրաղու ունենա ու անտեղեակ լինի նա:
Չէ որ նա տէրն էր չնաշխարհի ու չպիտի օտար մի միտք, խօսք ու զրոյց լինի այդ աշխարհում իսկ մտածեց թէ ծաղրածուն էլ անգամ բացառութիւն չէ այս ամէնի մէջ:
Նազիրն այսպէս է շարունակում պատմութիւնը թէ կարմրասև տերը չնաշխարհի, պալատ է հրաւիրում բոլոր խեղճ/այս ածականը յետոյ են աւելացրել պատմաբանները/ ժողովրդին որ միասին դիդեն ծաղրաղուին ու ժողովրդի աչքերից ու րիակցիաից իմանա թէ արդեօ՞ք կա մի ուրիշ միտք, ուրիշ մի ծաղրաղու, թէ ամէն ինչ իր տեղումն է:
Իսկ ծաղրաղուն որ կարմրասևերի ամենատաղանդն էլ էր, սկսեց ծիծաղեցնել թագաւորին իսկ ժողովուրդն էլ սկսեց ծիծաղել իր ծաղրանակարի վրա, որովհետև տերն էր ծիծաղում ու ինչպէս էր կարող չծիծաղել յանկարծ տեսար տէրը անհանգստացաւ ու մի երկնային նզովք իջաւ:
Այս բեմականացումը այնքան դուր եկաւ թագաւորին որ ամէն կիրակի չնաշխարհի ժողովրդին հրաւիրում էր պալատ: Ժողովուրդն էլ սկսեց սիրել!!! ծաղրածուին:
Այս կապը այնքան ամրացաւ կամ սովորոյթ դարձաւ որ արդէն թագաւորը սկսեց խօսել ժողովրդի հետ իր իսկ ծաղրածուի բերանով:Ապա մի առաջընթաց ու արդէն իսկ երկրի նազիր վէզիրին, որոշում էր ինքը ժողովուրդը, իհարկէ ծաղրաղուի առաջադրանքով, իրականում թագաւորի հրամանով, ու այսպէս մի ամբողջ դար անցաւ:
-Ու մի չարաբախտ օր որ չեր տեսել չնաշխարհը իր պատմութեան մէջ,այսպէս շարունակեց հաւատացեալ նազիրը՝
ծաղրածուն թիւրիմացաբա՜ր թէ գիտակցաբա՜ր /ոչ ոք չիմացաւ դրա մասին/ ծաղրանկար խաղաց բեմում,թագաւորի առջև ու կատակ արեց կարմրասև՝ մեր արքայ տիրոջ հետ ու ամենավերջին վարագոյրում այս անպիտան խելառ ծաղրաղուն ձևացրեց թէ դաշոյնահարում է նիհարիկ թագաւորին:
Ժողովուրդը որ արդէն մէկ դար էր որ թագաւորի լուրջ հրամաները լսում էր ծաղրածուի թատերկութիւններում : Այս անգամ թիւրիմացաբա՜ր թէ գիտակցաբա՜ր /դրա մասին էլ ոչ ոք չիմացաւ/ժողովուրդը լուրջ ընկալեց ծաղրաղուի պատգամը ու յարձակւեց պատռեց քողը սևակարմիր, ու դաշոյն խրեց սևակարմիրի նիհար կնճռոտ բարի թագաւորի սիրտը:
Այսպէս պատմեց նազիրն պատմութիւնը չնաշխարհի ու թիւրիմացաբար թէ գիտակցաբար, սա էլ ոչ ոք չիմացաւ հոգւոյց հանեց ու ասեց՝
էս էլ չարի վե՜րջը:
Շանթ Բաղրամեան